Մահվան ելքով պատահար Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհին
15.07.2016 14:39
ՃՏ պատահարներ
Հուլիսի 14-ին, ժամը 19.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին:
Պատահարի հետևանքով վարորդը՝ 1998 թ. ծնված Տիգրան Հովհաննիսյանը, տեղում մահացել է, իսկ 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: