Մահվան ելքով պատահար Երևան-Սևան ճանապարհին
22.07.2017 12:44
ՃՏ պատահարներ
Հուլիսի 21-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է ճանապարհների բաժանարար կանաչապատ գոտում տեղադրված երկաթե սյանը:
Վարորդը՝ 1994 թ. ծնված Հրաչյա Մակինյանը, մինչև շտապօգնության ժամանելը, վնասվածքներից մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: