Մահվան ելքով պատահար Շիրակամուտ-Լեռնավան գյուղերի գյուղամիջյան ճանապարհին

Փետրվարի 23-ի երեկոյան «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզում Շիրակամուտ-Լեռնավան գյուղերի գյուղամիջյան ճանապարհի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորը. վարորդը` 1960 թ. ծնված Հրանտ Գևորգյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: