ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մահվան ելքով վրաերթ Քոչար-Կիևյան խաչմերուկում. վարորդը բերման է ենթարկվել ոստիկանություն

29.08.2018 15:25 ՃՏ պատահարներ
Մահվան ելքով վրաերթ Քոչար-Կիևյան խաչմերուկում. վարորդը բերման է ենթարկվել ոստիկանություն

Օգոստոսի 27-ին, ժամը 07.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 26-ին, ժամը 00.30-ին, «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված Ռուբեն Մանուչարյանը օգոստոսի 27-ին, ժամը 07.30-ին, գիտակցության չգալով մահացել է:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ օգոստոսի 25-ին, ժամը 23.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հր.Քոչարի և Կիևյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Ռ. Մանուչարյանին:
Օգոստոսի 27-ին, ժամը 14.40-ին, վարորդը բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: