Մահվան ելքով պատահար Երևան-Գյումրի ճանապարհին
05.02.2018 13:38
ՃՏ պատահարներ

Փետրվարի 3-ին, ժամը 6.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 50-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշի:
Վարորդը` 1962 թ. ծնված Գագիկ Առուշանյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: