Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած պատահարի հետևանքով «Ռենո Լոգան»-ի վարորդը մահացել է
02.10.2017 10:32
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 02.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայի թիվ 47 հասցեի մոտ դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել նշված վայրում կայանված «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինիս վարորդը՝ 1951 թ. ծնված Աշոտ Աբրահամյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: