ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մամուլի ասուլիսի հրավեր

Մամուլի ասուլիսի հրավեր

ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի Հանրապետության ՆԳՆ 2014 թ. գործողությունների ծրագրի շրջանակներում՝ Ճանապարհային ոստիկանության ոլորտում տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի տեխնիկակական սպասարկման, ծրագրային ապահովման առաջավոր փորձի ուսումնասիրման նպատակով հունիսի 16-ին Հայաստան են ժամանել Ֆրանսիայի ազգային ոստիկանության ճանապարհային ծառայության մայոր Քրիստոֆ Ռուժոն և լեյտենանտ Օլիվյե Բղեմոն:
Հյուրերը ոլորտի վերաբերյալ իրենց տպավորություններն ու կարծիքները կներկայացնեն մամուլի ասուլիսում, որը տեղի կունենա հունիսի 20-ին, ժամը 12.00-ին, ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության մամլո սրահում /հասցեն՝ Երևան, Նալբանդյան 130/:
ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք ներկայանալ ոչ ուշ, քան ժամը 11.50-ը: