ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մայրաքաղաքում թունավորվել են շմոլ գազից

03.12.2018 14:00 Թունավորում
Մայրաքաղաքում թունավորվել են շմոլ գազից

Դեկտեմբերի 1-ին, ժամը 02.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը Արշակունյաց պողոտայի 135 շենքի բնակարաններից մեկից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1993 թ. ծնված Հերմինե Մ.-ին, 1969 թ. ծնված Լյուդմիլա Մ.-ին և 1966 թ. ծնված Հարություն Մ.-ին:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 01.00-ին, տանը գազի արտահոսքից:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: