Նաիրիի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքում
 
                                            Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հուլիսի 13-ին Երևան քաղաքի Արցախի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Նաիրիի բաժին են տեղափոխել 32-ամյա Քնարիկ Գ.-ին, որը հուլիսի 11-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
 Նա ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					