Մասիսի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքում
Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 17-ին Երևանի Շախվերդյան փողոցում հայտնաբերվել և Մասիսի բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Գրիշա Մ.-ն, որը հունվարի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: