Մայրը հանձնեց հանգուցյալ որդու զենք-զինամթերքը
07.10.2016 11:22
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 16-ին, բաժին է ներկայացել 1950 թ. ծնված Անահիտ Հ.-ն և ներկայացրել ինքնաշեն կրակող սարք, ինքնաձիգի փամփշտատուփ, «Ֆ1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ, 5,6 մմ տրամաչափի 2 փամփուշտ և 5,45 մմ տրամաչափի 360 փամփուշտ ու հայտնել, որ դրանք հայտնաբերել է տան խորդանոցը մաքրելիս և որ պատկանել են իր հանգուցյալ ազատամարտիկ որդուն /զոհվել է 1993 թ./:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: