ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մանգաղը սրելիս

Հուլիսի 14-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում  հաղորդում էր ստացվել, որ «աջ ձեռքի կտրած վերք» ախտորոշմամբ   բուժօգնության է դիմել 1950 թ. ծնված Ռաֆայել Դ.-ն և հայտնել, որ  վնասվածքը ստացել է տանը, մանգաղը սրելու ժամաակ:  
Հուլիսի 17-ին, ժամը 15.30-ին, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հուլիսի 14-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Սարատովկա գյուղում, Ռաֆայել Դ.-ն միջամտել է համագյուղացիներ 1966 թ. ծնված Ռոմիկ Դ.-ի և 1949 թ. ծնված Ռազմիկ Ա.-ի վիճաբանությանը, որի ընթացքում վերջինս դանակով հարվածել է Ռոմիկ Դ.-ի ձեռքին և պատճառել  վնասվածք:
Ռոմիկ Դ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Վերջինս հրաժարվել է հաղորդում տալուց:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ռազմիկ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: