1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մանրամասներ Սարդարապատ գյուղում կատարված սպանությունից

15.11.2013 17:03 Սպանություն

Նոյեմբերի 14-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ, որը ճանապարհին մահացել է: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Սարդարապատ գյուղի 16-րդ փողոցի թիվ 6 տան դիմաց «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի միջից անհայտ անձը չպարզված հրազենից կրակոց է արձակել 1972 թ. ծնված Արմեն Եփրեմյանի վրա և դիմել փախուստի: Կատարվեցին դեպքի վայրի զննություն, անհրաժեշտ ու անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական այլ միջոցառումներ: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համակարգված աշխատանքի շնորհիվ նույն օրը երեկոյան, ժամը ութին, հանցագործությունը կատարելու կասկածանքով Հայկավան գյուղում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Նժդեհ Ենոքյանը:
Ավելի ուշ «Արմավիր» բժշկական կենտրոնից ստացվեց ևս մեկ ահազանգ. դարձյալ հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել նույն` Սարդարապատ գյուղի բնակիչ Ք. Ավետիսյանը: Նա հայտարարել էր, որ վնասվածքն ստացել է հայրենի գյուղում` ցերեկվա ժամը երկուսի սահմաններում: Ոստիկանները պարզել են, որ Ք. Ավետիսյանը վնասվել էր նույն կրակոցից, որով սպանվել էր Արմեն Եփրեմյանը, քանի որ գտնվել էր տուժողի կողքին:
Հանցագործության գործիք ողորկափող հրացանը առգրավված է, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանման վայր, իսկ Նժդեհ Ենոքյանը ձերբակալված է:
Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

ԹԵՄԱՅԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՆԱԽՈՐԴ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: