Մաշտոցի բաժնի ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
14.05.2021 11:26
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 13-ին Շինարարների փողոցից բերման է ենթարկվել 41-ամյա Կարեն Ս.-ն, որը 2020 թ. ապրիլի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: