Մաշտոցի ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
21.08.2020 12:57
Հետախուզվողի հայտնաբերում

Օգոստոսի 20-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողները Մարգարյան փողոցից բերման են ենթարկել 40-ամյա Մանվել Խ.-ին, որը օգոստոսի 3-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: