Մաշտոցի բաժնի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
25.09.2020 10:21
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 24-ին բաժին է ներկայացել 47-ամյա Աշոտ Ս.-ն, որը հուլիսի 24-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: