ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

13.09.2019 15:45 Գողություն

Սեպտեմբերի 11-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Բյուրեղավանի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդ Աջափնյակ վարչական շրջանում գողություն է կատարել։ Երիտասարդը հայտնաբերվեց Հալաբյան փողոցում ու կասկածանքով բերման ենթարկվեց բաժին։ Ոստիկանությունում պարզվեց, որ նա սեպտեմբերի 1-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել է Սիլիկյան թաղամասում կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցն ու մարտկոցը գողացել։ Տուժողը, որը ոստիկանություն չէր դիմել, հայտնաբերվել է։ Նրանից հաղորդում է ընդունվել։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ Աջափնյակում էլի է գողություններ արել՝ դարձյալ մեքենաներից։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվում տուժողներին հայտնաբերելու և դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախապատրաստվում են նյութեր։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: