Մաշտոցի ոստիկանների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ
13.09.2023 12:51
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Սեպտեմբերի 12-ին, ժամը 09.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Սամվել Մ.-ն: Նա սեպտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-265-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով՝ որպես պատժի կրումից խուսափող դատապարտյալ:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: