ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մաշտոցի բաժնի ոստիկանները խուլիգանության դեպք են բացահայտել

Մաշտոցի բաժնի ոստիկանները խուլիգանության դեպք են բացահայտել

ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ, պարզել են, որ հունվարի 10-ի ժամը 9-ին Նազարբեկյան թաղամասի շենքերից մեկի մոտ 41-ամյա տղամարդը մեկ անգամ գործադրել է իր «Վալտեր» տիպի սպորտային ատրճանակը: Նա խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տարվել է Մաշտոցի բաժին, որտեղ ներկայացրել է հանցագործության գործիք ատրճանակը:
Դեպքի վայրում հայտնաբերվել է նշված ատրճանակի մեկ պարկուճ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: