ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մասիսի քրեական հետախույզները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել

Մասիսի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Գետափնյա գյուղի 48-ամյա մի բնակիչ թմրանյութ է պահում և օգտագործում:
Հունիսի 1-ին կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով լուցկու տուփ։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա թմրանյութը 10 հազար դրամով ձեռք էր բերել համագյուղացուց:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ 37-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու, թմրանյութ իրացնելու կասկածանքով, բերման ենթարկվեց: Նա ձերբակալվել է:
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: