Մասիսի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել
18.04.2024 17:30
Թմրամիջոցի հայտնաբերում
Ապրիլի 15-ին Մասիսի բաժնի քրեական հետախույզների ստացած տեղեկությունը 72-ամյա մի տղամարդու վերաբերյալ էր։ Ըստ տեղեկության՝ նա տանը կից արհեստանոցում պահում էր կանեփի չորացված զանգված։
Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննչական գործողությունների ընթացքում տղամարդը իրավապահներին է ներկայացրել կանեփից պատրաստած մոտ 87 գրամ թմրանյութ։
Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները պարզվում են։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: