Մասիսի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
16.06.2023 13:03
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 15-ին Մասիս քաղաքի 5-րդ փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 25-ամյա Կարո Խ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: