Մասիսի ոստիկանների բացահայտումը
Օգոստոսի 24-ին ոստիկանության Մասիսի բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 22-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Նիզամի գյուղի բնակիչ 16-ամյա պատանին հարևանի ավտոտնակից գողացել է ավտոմեքենայի դինամոն և փոխանցման տուփի դյուրալյումինե դետալները՝ պատճառելով 45.000 դրամի վնաս:
Պատանին հրավիրվել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: