ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մասիսի ոստիկանները բացահայտեցին Այնթապում տեղի ունեցած դանակահարությունը․ մեկ անձ ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 21-ին ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Այնթապ գյուղից դանակահարված վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 35-ամյա մի տղամարդ։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի քրեական հետախույզները համատեղ միջոցառումների արդյունքում պարզեցին, որ Այնթապ-Նուբարաշեն ճանապարհի սկազբնամասում մի քանի երիտասարդի մասնակցության վեճ է տեղի ունեցել, որի ընթացքում էլ տղամարդը դանակահարվել է։ Շուտով հայտնի դարձավ նաև հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Չարենցավանում ապրող 23-ամյա երիտասարդի հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 26-ին նա եկավ ոստիկանության Մասիսի բաժին, ապա ներկայացվեց տարածքային նախաքննական մարմնին ու ձերբակալվեց։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: