Սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողը` Տիգրան Մեծի պողոտայում
05.02.2018 13:34
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները փետրվարի 4-ին, ժամը 22.05-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 22 հասցեում գործող հյուրանոցի մոտից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Լենդրուշ Խ.-ին, որը փետրվարի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: