Մարալիկ-Սառնաղբյուր ճանապարհին «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը. ուղևորը տեղում մահացել է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
01.09.2018 13:36
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 31-ին, ժամը 09.00-ին, Մարալիկ-Սառնաղբյուր ճանապարհի 2-րդ կմ-ին «ՈւԱԶ-3962» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհից և գլորվել ձորը. ուղևորը՝ 1948 թ. ծնված Հարություն Հարեյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: