1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մարաշի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն. մեկ անձ ձերբակալվել է

25.11.2020 17:11 Գողություն

Նոյեմբերի 23-ի երեկոյան մայրաքաղաքի Նորք-Մարաշ թաղամասում բնակվող մի կին ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ իր տնից գողություն է կատարվել: Ոստիկանության Մարաշի բաժանմունքից մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում է տվել, որ վերջին երկու օրվա ընթացքում տեխնիկական միջոցի կիրառմամբ բացել են տան պատուհանն ու ննջարանի պահարանից գողացել ոսկյա զարդեր, օծանելիք և այլն:
Մարաշի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում ստացվել են տվյալներ, որ գողությունը կարող է կատարած լինի Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ:
Նոյեմբերի 24-ին, առավոտյան ժամը 10-ին, իր բնակության վայրի մոտ տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել, ապա ներկայացվել է քննչական բաժին ու ձերբակալվել։
Գողոնի մի մասը հայտնաբերվել է։ Պարզվել է, որ գողացված զարդերը գրավադրվել են մայրաքաղաքի գրավատներից մեկում։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: