1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մարաշի քրեական հետախույզները բացահայտեցին բնակարանային գողությունը

11.07.2022 18:36 Գողություն

Հուլիսի 3-ին, ժամը 22.35-ին, ոստիկանություն է զանգել Արմենակյան փողոցի բնակիչներից մեկն ու հայտնել, որ տնից գողություն է կատարվել: Մեկնել են ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը, քննիչներ ու փորձաքրեագետներ: Պարզվել է, որ ցերեկվա ժամը երկուսից տանտերը բացակայել էր տնից, իսկ երբ վերադարձել էր, նկատել էր ապակին կոտրած: Գողացել էին նոթբուք:
Իրավապահներն ուսումնասիրեցին տարածքը, փորձեցին հայտնաբերել ականատես-վկաներ, զրուցեցին տանտիրոջ հետ, բայց նա ոչ մեկին չէր կասկածում: Հաշվի առնելով, որ հափշտակությունը կատարվել էր տանտիրոջ մի քանի ժամվա բացակայության ընթացքում, ոստիկանները հիմնավոր կասկած ունեին, թե բացահայտման համար հեռու գնալ պետք չէ: Հենց այս վարկածը հիմք ընդունելով` Մարաշի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում պարզեցին, որ գողությունն արել է նույն փողոցի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ: Ահազանգից ժամեր անց նա հայտնաբերվեց հենց Արմենակյան փողոցում, ձերբակալվեց, ապա ներկայացվեց քննչական բաժին:
Նաև արագ բացահայտման շնորհիվ գողոնը հայտնաբերվել և առգրավվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: