Մարաշի բաժանմունքի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Բալահովիտում
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները փետրվարի 15-ին Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղից բերման են ենթարկել 23-ամյա Սերժիկ Ե.-ին, որը 2021 թ. հուլիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը), 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 184-րդ (Գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: