Մարաշի բաժանմունքի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
17.12.2021 11:20
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները դեկտեմբերի 16-ին Արմենակյան փողոցից բերման են ենթարկել 25-ամյա Դավիթ Մ.-ին, որը դեկտեմբերի 7-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: