Մարգարա-Էջմիածին ճանապարհին մեքենաներ են բախվել
Նոյեմբերի 6-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Մարգարա-Էջմիածին ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել 1977 թ. ծնված Հովհաննես Ս.-ի վարած «ՎԱԶ-210130» և 1987 թ. ծնվ ած Կարեն Խ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով Հովհաննես Ս.-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: