Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Մարգարա գյուղում
29.07.2021 11:17
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Արմավիրի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 28-ին Արմավիրի մարզի Մարգարա գյուղից բերման է ենթարկվել 37-ամյա Բագրատ Հ.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 24-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: