Մահվան ելքով պատահար Երևանի Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում
16.06.2014 12:24
ՃՏ պատահարներ
Հունիսի 14-ին, ժամը 03.00-ին, Երևանի Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Լեքսուս»-ի ուղևորը` 1989 թ. ծնված Գևորգ Մուրադյանը, տեղում մահացել է, իսկ վարորդները և «ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: