ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՔՈԳՎ և Նոր Նորքի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Մարգարյան փողոցի շենքերից մեկում

ՔՈԳՎ և Նոր Նորքի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Մարգարյան փողոցի շենքերից մեկում

Ոստիկանության ՔՈԳՎ և Նոր Նորքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 21-ին Մարգարյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 34-ամյա Գևորգ Գ.-ին, որը հունվարի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությանը հանցակցելը) և 34-266-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու փորձը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: