Մարդուն առևանգելու մեղադրանքով
26.12.2012 12:10
Հետախուզվողի հայտնաբերում
Դեկտեմբերի 25-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Արտակ Զ.-ն, որը մարտի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մարդուն առևանգելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: