Մարդուն առևանգելու և ֆիզիկական ներգործության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
11.02.2023 11:37
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 10-ին Արցախի պողոտայում հայտնաբերել և Էրեբունու բաժին են տարել 32-ամյա Հարություն Գ.-ին: Նա 2022 թ. դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ (Մարդուն առևանգելը) և 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: