1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մարզերում բնակիչները կամավոր զենք-զինամթերք են ոստիկաններին հանձնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հրազենային վնասվածքների, մահացու դեպքերի զգալի մասն ապօրինի պահվող զենք-զինամթերքի գործածության հետևանքով են լինում: Ուստի այդ հանցագործությունների կանխարգելման տեսանկյունից առանցքային նշանակություն ունեն բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնմանն ու հայտնաբերմանն ուղղված միջոցառումները:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Անդրանիկի փողոցի մի բնակիչ կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ՝ պահեստատուփով, 3 ինքնաշեն նռնակ և տարբեր տրամաչափի 80 փամփուշտ:
Նույն օր քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել նաև Կոտայքի մարզում:
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 20-ի սահմաններում, Բյուրեղավանի Կոտայքի փողոցի մի բնակիչ կամավոր հանձնել է նռնակ` պայթուցիչով և ինքնաձիգի 5,45 մմ տ/չ 63 փամփուշտ:
Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Նաիրի բաժնի ծառայողների անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 20.30-ի սահմաններում, բաժին է ներկայացել Եղվարդի Արայի 1-ին թաղամասի մի բնակչուհի և կամավոր հանձնել «Ֆ1» տեսակի նռնակ` առանց պայթուցիչի և «KC» որսորդական ողորկափող հրացան:
Եվս մեկ որսորդական հրացան էլ, բայց արդեն «Իժ» տեսակի, սեպտեմբերի 27-ին ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Վայոց ձորի մարզի մի բնակիչ է կամավոր ոստիկանության Վայքի բաժին բերել:
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ:
Կրկին հիշեցնում ենք. քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ապօրինի զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: