Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները մեթամֆետամին և մարիխուանա են հայտնաբերել
Ապօրինի թմրաշրջանառության դեմ ուղղված պայքարի շրջանակներում ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն օրերս իրականացրել են մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հայտնաբերելով տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Բաժնի քրեական հետախույզներն Աջափնյակ վարչական շրջանի տարբեր փողոցներում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել երեք տղամարդու՝ երեքն էլ Երևանի բնակիչներ։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են մեթամֆետամինի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 2 գրամից ավելի քաշով, մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթներ՝ ընդհանուր մոտ 100 գրամ քաշով։ Հայտնաբերվել են նաև կաթուցիչներ։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: