Ոստիկանության Անիի բաժնի ծառայողները 40 գրամից ավելի մարիխուանա են հայտնաբերել․ հարուցվել է քրեական գործ
Ոստիկանության Անիի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ստացել, որ Շիրակի մարզի Ձորակապ գյուղի 50-ամյա մի բնակիչ տանը կից շինությունում ապօրինի թմրամիջոց է պահում։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում ոստիկանության Անիի բաժնի ծառայողները, դատարանի որոշմամբ, փետրվարի 18-ին խուզարկեցին տղամարդու տանը կից շինությունը՝ հայտնաբերելով տարաների մեջ թաքցված մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 40 գրամից ավելի քաշով։ Հայտնաբերվեց նաև կանեփի սերմ՝ 4 գրամից ավելի քաշով։ Տղամարդու հայտնածով՝ հայտնաբերվածը թմրամիջոց է։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: