Օշականցի երիտասարդի խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերվել
03.02.2023 17:00
Թմրամիջոցի հայտնաբերում

Ոստիկանության Աշտարակի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։
Նրանք Օշական գյուղի Մաշտոցի փողոցում հայտնաբերել ու ձերբակալել են 21-ամյա մի երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել է 3 գրամից ավելի մարիխուանա։ Ըստ նրա՝ թմրամիջոցը պատրաստել էր կանեփի վայրաճ թփերից։ Հանգամանքները պարզվում են։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: