ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արտաշատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են մարիխուանա

Հոկտեմբերի 29-ին Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանները Մրգավան գյուղում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, Արտաշատի բաժին տեղափոխեցին Վեդի քաղաքի 2 բնակչի: 38-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 260 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ: Նա հայտնեց, որ համագյուղացուն պատկանող «Միցուբիշի » մակնիշի մեքենայում էլ ունի թմրամիջոց: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին  մոտ 100 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված և կանեփանման բույսի  ճյուղեր: Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: