Հայտնաբերվածը մարիխուանա էր
16.10.2019 13:14
Թմրամիջոցի հայտնաբերում
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, հոկտեմբերի 15-ին, ժամը 15-ին, ապօրինի թմրամիջոց պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Անի թաղամասի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ մանրացված, չորացված կանեփանման զանգվածով:
Երիտասարդը հայտնել է, որ այն մարիխուանա է, քաղել է վայրաճ կանեփից և պատրաստել անձամբ օգտագործելու համար:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: