Խուզարկությամբ տնից հայտնաբերվեց 500 գրամից ավելի մարիխուանա․ 1 անձ կալանավորվել է
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դեկտեմբերի 12-ին, ժամը 20.15-ին, Աշտարակի Գրիգոր Ղափանցյան փողոցում հայտնաբերել ու ձերբակալել են 38-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող չորացված-մանրացված զանգված և ծխախոտի տուփ՝ կաթուցիչներով։ Ըստ նրա՝ հայտաբերվածը թմրամիջոց էր։ Իրավապահները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ տղամարդուն թմրամիջոցն իրացրել էր համաքաղաքացին։
Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վաչրությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում 38-ամյա աշտարակցին ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Նույն օրը՝ 20.35-ին, Աշտարակի բաժնի ոստիկանները Թամազյան փողոցում հայտնաբերեցին ու ձերբակալեցին 57-ամյա մի տղամարդու։ Դատարանի որոշմամբ քրեական հետախույզները խուզարկեցին նրա տունը, որտեղից հայտնաբերվեց ու առգրավվեց 15 փաթեթ՝ 500 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով։
57-ամյա տղամարդը կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: