Տավուշի ոստիկանները մարիխուանա են հայտնաբերել

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Բերդ քաղաքի 45-ամյա մի բնակիչ տանն ապօրինի պահում է թմրանյութ: Հետագա միջոցառումների շնորհիվ տղամարդը ոստիկաններին ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 40 գրամից ավելի քաշով՝ հայտնելով, որ թմրամիջոցն ինքն է պատրաստել:
Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: