ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ձերբակալման պահին գցել էին 42 փաթեթ մարիխուանա

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում բացահայտվել է Տելեգրամով ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը: Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում ոստիկանները հայտնաբերեցին, ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին 22 և 23 տարեկան երկու երիտասարդի՝ երկուսն էլ Մասիսի բնակիչ: Ձերբակալման պահին նրանք գցել են փաթեթներ և փորձել են փախչել: Դեպքի վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերել են 42 փաթեթ՝ ընդհանուր 120 գրամից ավելի քաշով: Փաթեթներում, ըստ ձերբակալվածների, մարիխուանա էր: Երիտասարդները հայտնեցին, որ դրանք ձեռք են բերել Տելեգրամ ալիքի միջոցով: Խուզարկվեց նաև 23-ամյա մասիսցու «Նիսանը»։ Հայտնաբերվեցին 6 փաթեթ մարիխուանա ու բժշկական կաթուցիչ:
Երիտասարդները ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին: Նշանակվել է փորձաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: