ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարիխուանա իրացրած տղամարդը կալանավորվել է

Մարտի 10-ի երեկոյան ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններն իրացրին Արմավիրի մարզային վարչության  գործընկերների հետ։  Նրանք Գայ գյուղի  շուկայում ձերբակալել են 25-ամյա մի երիտասարդի։  Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով 3 փաթեթ ու կաթուցիչ։ Իրավապահների տեղեկություններով՝ հայտնաբերվածը երիտասարդը ձեռք էր բերել համագյուղացուց։ Ժամեր անց Գայ գյուղի 46-ամյա բնակիչը ձերբակալվեց և, մեքենայով հանդերձ, տեղափոխվեց Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվեց նախաքննական մարմին ։ Նախնական տվյալներով՝  նա մեկ տասնյակից ավելի անձանց մարիխուանա էր իրացրել։  46-ամյա տղամարդը կալանավորվել է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: