ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երիտասարդի մոտ 28 փաթեթ մարիխուանա կար. Երևանի պարեկների բացահայտումը

Մարտի 16-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի ոստիկանները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Իսակովի պողոտայում ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի։ Աբովյան քաղաքի բնակչի խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել են մոխրացված հետքերով կաթուցիչ և 28 փաթեթ՝ լցված ընդհանուր 60 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: