ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Մարիխուանայի երկու փաթեթ մոտն էր, իսկ տասնհինգ փաթեթ արդեն տեղադրել էր

Անօրինական թմրաշրջանառությամբ զբաղվողներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում համացանցի հնարավորությունները: Ոստիկանությունն էլ, որ 2023 թվականը հռչակել է ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի տարի, հատուկ ուշադրություն է դարձնում համացանցի կամ փոստային առաքումների միջոցով իրականացվող թմրաշրջանառությանը: Ի դեպ, անցած տարի Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում ստեղծվեց թմրաշրջանառության դեմ պայքարի նման բաժին: Եվ արդյունքը երկար սպասել չտվեց. այդպիսի հանցատեսակների բացահայտման ցուցանիշն անընդհատ բարելավվում է:
Հերթական դեպքը բացահայտեցին Դավիթաշենի ոստիկանները: Բաժանմունքի քրեական հետախույզները մարտի 25-ին, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Դավիթաշենում հայտնաբերեցին, ձերբակալեցին և բաժանմունք տեղափոխեցին Արթիկի 26-ամյա մի բնակչի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց երկու փաթեթ` դեղնականաչավուն զանգվածներով: Ըստ երիտասարդի` մարիխուանան ձեռք էր բերել Տելեգրամ հավելվածի միջոցով` Երևանի տարբեր վայրերում տեղադրելու նպատակով: Հետագա միջոցառումներով Դավիթաշենի տարբեր վայրերում հայտնաբերվեց երիտասարդի տեղադրած ևս 15 փաթեթ` մոտ 30 գրամ ընդհանուր քաշով:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: