ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սևանի ոստիկանները մարիխուանա են հայտնաբերել

Սևանի ոստիկանները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Սևան-Երևան ճանապարհին հայտնաբերեցին ու բաժին բերման ենթարկեցին երկու երիտասարդի՝ իրենց մեքենայով հանդերձ։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին կաթուցիչ ու մարիխուանայի նմանվող զանգված։ Ըստ բերման ենթարկված 23-ամյա երիտասարդի՝ հայտնաբերված թմրամիջոցն իրենն է՝ իր օգտագործման համար։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: