ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները 58 գրամից ավելի մարիխուանա են հայտնաբերել

Ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Շենաթաղ գյուղի 57-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պատրաստում, պահում և օգտագործում: Մարտի 22-ին նրա տանը, տնամերձ հողամասում և կից շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող չորացված, մանրացված զանգվածներով չորս փաթեթ՝ ընդհանուր 58 գրամից ավելի քաշով: Ըստ 57-ամյա տղամարդու՝ հայտնաբերված մարիխուանան պատրաստել էր իր տնամերձ հողամասում աճեցրած կանեփի թփերից:
Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: